Երևանում նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Երևանում նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Նոյեմբեր 22 16:57 2019

Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն: