Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է


Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է
Նոյեմբեր 22 15:00 2019

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դերասան Արտյոմ Կարապետյանը նոյեմբերի 19-ին իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է»,-նշում են վարչությունից:

 

Արտյոմ Կարապետյանը պատմել է, որ երթուղայինի վարորդը երթեւեկության կոպիտ խախտում է թույլ տվել, և նա մի կերպ կարողացել է իր մեքենան կանգնեցնել: Երբ բորբոքված գոռացել է, թե վարորդն ինչու է նման կերպ վարում՝ ակնկալելով ներողություն, վարորդը սպառնացել է և մեքենայից հանել դանակ: Միջադեպը կանխել են այլ վարորդներ:  

Video Player
 

 

 
 


loading...