Ինչո՞ւ հազը չի անցնում․ 5 պատճառ


Ինչո՞ւ հազը չի անցնում․ 5 պատճառ
Նոյեմբեր 22 00:22 2019

Հազը տարածված երեւույթ է, հաճախ այն առաջանում է հարբուխի, մրսածության, ալերգիայի եւ այլ գործոնների հետեւանքով։ Սակայն լինում է, որ այն շատ երկար է շարունակվում, համառորեն չի անցնում։ Ահա թե որոնք կարող են լինել պատճառները։

Խրոնիկ հազը վիրուսային ինֆեկցիայի տարածված պատճառ է։ Հաճախ հիվանդությունը մի քանի օր է տեւում, իսկ ահա հազը երկար շարունակվում է։ Պատճառն այն է, որ վիրուսի հետեւանքով շնչառական ուղիները այտուցվում են, ավելի զգայուն դառնում։

Չանցնող հազը կարող է ալերգիայի կամ ասթմայի պատճառով լինել։ Նման դեպքերում հազը հատկապես սրվում է սառը եղանակին, ուղեկցվում այրոցով, զկրտոցով։

Երկարատեւ հազի պատճառ է դառնում նաեւ գրիպի հետեւանքով հավաքված լորձը շնչառական ուղիներում։ Այս դեպքում, որպեսզի լորձն արագ մաքրվի, անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել, խուսափել ալկոհոլից, սուրճից։

 

Քթի կաթիլների չարաշահումը հաճախ բերում է տեւական հազի։ Քթի կաթիլների, սփրեյների չարաշահման հետեւանքով չորանում են քթանցքները, եւ կոկորդը գրգռվում է, ինչն էլ հազի պատճառ է դառնում։

Հաճախ ձմռանը հազ է սկսվում ու երկար չի անցնում։ Պատճառը կարող է լինել սառը օդը, որը գրգռում է կոկորդն ու քրոնիկ հազի հանգեցնում։

Աղբյուր՝ Բուժինֆո