Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում


Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում
Նոյեմբեր 21 21:23 2019

NewsMedia.am լրատվական գործակալությանը՝  էլեկտրոնային տարբերակով փոխանցվել է այս խայտառակ տեսաձայնագրությունը, որն ըստ մեզ տրամադրված տեղեկատվության, նախկին իշխանությունների օրոք տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս մարդակեր գազանները. քրեական հետախուզության օպերներ են՝ հրոսակներ, ովքեր տարիներ շարունակ հայ հանրությանը կերակրել են իրենց կեղծ պիառներով,  պաղպաղակներ բաժանելով ու Հրեշտակի թեւեր հագնելով, մինչդեռ ոստիկանություն բաժանմունքում ցուցմունքներ կորզելիս՝ Հրեշտակների ձեռքին եղել է մահակը, հակագազն ու ձեռնաշղթան...


Եւ եթե այս ՍՐԻԿԱՆԵՐԻ ՈՀՄԱԿԸ մինչ օրս գոյություն ունի ոստիկանության շարքերում, ապա րոպե առաջ ՀՀ Ոստիկանության 6-րդ, 7-րդ վարչությունների ,ՀՀ ոստիկանության ԺՊ-ի, մերօրյա թավիշ կտրած Քննչական Կոմիտեի եւ ամենակարող Գլխավոր դատախազության  համար աշխատելու լայն ֆրոնտ է բացվել...

Հ. Գ

Պարո'ն Փաշինյան, ինչպես դուք եք բազմիցս նշել Ձեր ելույթներում,  եկել է. «ասֆալտին փռելու, պառկացնելու պատերին ծեփելու» ճիշտ ժամանակը, եւ դուք էլ բնականաբար դուխի պակաս չունեք, եւ իրականում չեք էլ ունեցել երբեւէ...

Վերջապես համակարգը պետք է մաքրել, եւ (անշուշտ քրեական պատասխանատվության ենթարկել)    նախկին մաֆիոզ կլաննների,  նրանց հանցավոր ու հրեշավոր պարագլուխների  եւ այստեսակ բանդաներին  առհասարակ...

Մաքրե՛ք ոստիկանության  շարքերը՝ գառան դեմքով գայլերից,  եւ այս ՀՐԵՇԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻՆ  սոսնձված այն  դեմքերից, ովքեր սովոր են  ոստիկանի մունդիրի տակ կուչ գալով  «մարդ ուտել»:

Եւ զարմանալի է, որ ՀՀ Ոստիկանությունում ինձ եւ շատերիս հայտնի մի ՄԱՐԴԱՄԵԿ, ում հերոսությունները նույնպես ջրի երես են դուրս գալու,   վեր ընկած  լրատվամիջոցներից շատերի «միսն է ուտում», իսկ երբեմն էլ  օդում կախված լուրերի համաձայն՝  կեղտոտ  ցեխահարձակումներ անում այն  լրագրողների, եւ այն լրատվամիջոցների ԴԵՄ, ովքեր իր պատկերացրած ոհմակից  չեն... Դաշտ նետելով այնպիսի կեղտոտ հրապարակումներ ու ստորաքարշ մտքի թափոններ՝ որոնք առնվազն  «մարդակերության»  ժանրից են... 

Դե իսկ այդ ՈՀՄԱԿԻ ԵՒ ԱՅԴ ՈՀՄԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀՈՎԻՎԻ անբասիր գործունեության ու  արատավոր էջերի  հետ կապված եւս՝  հրապարակումները շարունակվելու են: 

Եւ այս պահին, քանի որ   հարց է ասել, որ մենք ոստիկանություն ունենք....  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝   որպես երկրի ղեկավար,  եւ նախկին գործընկեր, հանուն արդարության  նախ եւ առաջ պետք է ապահովի մեր ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ: 

Քանի որ,  լինելու են այլ ուշագրավ բացահայտումներ եւս: 

Հ.Գ 2

ՀՀ Ոստիկանության պետի   Ժամանակավոր Պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ՝  նստած հին կադրեր է «խաղացնում»...

 

NewsMedia.am