Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը
Նոյեմբեր 19 21:30 2019

Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը:

«Տիգրան Ավինյանը կարևորել է ՄԳՏԿ գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը: Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմալոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: Նրա խոսքով մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների   համար պատշաճ պայմաններ ստեղծելը: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ նպատակ կա հավելյալ միջոցներ հատկացնել գիտությանը, որոնք հիմնականում կուղղվեն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին:

Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում: 



loading...