Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով


Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով
Նոյեմբեր 19 21:58 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 17-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 01։50-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համլետ Սարգսյանը։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանեկան արարողության ավարտին Ծովակ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Վահե Հակոբյանը, 28-ամյա Ատոմ Հակոբյանը և 54-ամյա Գագիկ Հակոբյանը դեռևս անհայտ հանգամանքներում ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված Հ. Սարգսյանի թոռանը՝ Գուրգեն Սարգսյանին և որդուն՝ Համլետ Սարգսյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային բաժնից ուղարկվել են ոստիկանության Մարտունու բաժին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Մարտունու վարչական տարածքում։