Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի ոստիկանները կանխել են 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի ոստիկանները կանխել են 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Նոյեմբեր 19 21:17 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կանխել են Աշտարակում տեղի ունեցած քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ժամը 10։25-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Ս-ն Աշտարակ քաղաքի նորակառույց կամրջի վտանգավոր եզրագիծն անցնելով՝ ճաղավանդակի կողմից փորձել է կամրջից ցած նետվել։

Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, և մինչ փրկարարները կժամանեին, Աշտարակի ոստիկանները կարողանում են հոգեբանական ճիշտ զրույց ունենալու արդյունքում Կարեն Ս-ին տեղափոխել անվտանգ վայր։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում։ Կարեն Ս-ն ոստիկանությունում հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ խնդիրներ ունենալու պատճառով փորձել է ինքնասպան լինել։