Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան


Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան
Նոյեմբեր 19 20:26 2019

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազի գինը չի բարձրանա մինչև գարուն»,- գործակալությունը մեջբերում է Փաշինյանին:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինն այնպիսին պետք է լինի, որ  չհարվածի Հայաստանի տնտեսությանը: