Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Նոյեմբեր 19 19:47 2019

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը

նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ կապված Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։

loading...