ՄԱԿ-ում կոչ են արել Իրանին՝ հրաժարվել զենքի կիրառումից հանրահավաքները ցրելիս


ՄԱԿ-ում կոչ են արել Իրանին՝ հրաժարվել զենքի կիրառումից հանրահավաքները ցրելիս
Նոյեմբեր 19 17:53 2019

Իրանի իշխանությունները պետք Է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մտահոված ենք ուժի գործադրման միջազգային նորմերի ու ստանդարտների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ներառյալ մարտական զենքի օգտագործումն Իրանում ցույցերը ցրելիս: Մենք հատկապես անհանգստացած ենք այն բանից, որ մարտական զենքի օգտագործումը ենթադրաբար հանգեցրել Է ամբողջ երկրում զգալի թվով մարդկանց զոհվելուն»,-ասել Է նա:

Ինչպես նշում Է Վարչությունը, ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում երկրի ութ տարածաշրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել Է առնվազն հազար մարդ: Սակայն դրա պաշտոնական հաստատում չկա, քանի որ երկրում չկա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ, իսկ Համացանցի բացակայությունը բարդացնում Է մոնիթորինգը, հայտարարել են ՄԱԿ-ում:

Մինչդեռ իրանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել բողոքի ակցիաների մեկ մասնակցի եւ երեք իրավապահների զոհվելու մասին:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ անհապաղ վերականգնել ինտերնետի եւ կապի մյուս միջոցների հասանելիությունը, որոնք հարկավոր են կարծիքների արտահայտման ազատության համար»,-ընդգծել Է Կոլվիլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...