Մոսկվային զարմացրել են Սիրիայում ռազմական գործողությունը վերսկսելու Անկարայի սպառնալիքները

Մոսկվային զարմացրել են Սիրիայում ռազմական գործողությունը վերսկսելու Անկարայի սպառնալիքները
Նոյեմբեր 19 17:07 2019

Ռուսաստանի կողմից խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը եւ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման, տարակուսանք են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 19-ին լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տարակուսանք Է առաջացրել Ռուսաստանի կողմից իբր իր խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն վերսկսելու սպառնալիքները: «…» Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությունը՝ մարտական գործողություններ սանձազերծելու կոչով, կարող Է բերել միայն իրադրության սրման Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում, այլ ոչ թե կարգավորման, ինչպես դա արձանագրված Է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված համատեղ հուշագրում»,-ասել Է Կոնաշենկովը:

Ինչպես հայտնել Է Yeni Shafak թերթը, Թուրքիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 18-ին հայտարարել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողությունը վերսկսելու Անկարայի պատրաստակամության մասին, եթե «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին հետ չքաշեն թուրք-սիրիական սահմանից: Ընդսմին նա ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին մեղադրել Է այն բանում, որ նրանք անհրաժեշտ քայլեր չեն արել Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

loading...