Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն Է ստացել Բելառուսում


Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն Է ստացել Բելառուսում
Նոյեմբեր 19 16:40 2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել Է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ-ն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել Է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել Է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն Է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե իր որդին կհամատեղի արդյոք այդ պաշտոնները:

«Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական Էր աշխատում, որովհետեւ ինձ կապի ամենասերտ բաց կապուղին Էր անհրաժեշտ իմ եւ ուժային կառույցների միջեւ»,- ընդգծել Է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել Է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը: