ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին


ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին
Նոյեմբեր 19 15:10 2019

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 

Թե ինչն է ձերբակալման պատճառը, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կհրապարակեն:

 

 2018 թվականին ՀՀ  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ: