Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները

Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները
Նոյեմբեր 19 12:08 2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նոյեմբերի 18-ին «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի, գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ:

Նա նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե են այցելել իրավապահները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ են տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այս հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել են բացել դուռը:

Աղբյուրի տեղեկություններով՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

loading...