Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում


Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում
Նոյեմբեր 19 11:01 2019

 Վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չԷ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել Է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:

 

Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:

 

Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը:

 

«Ահաբեկումն աշխատում Է, բայց մենք, միեւնույն Է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել Է, որ երկխոսության ռեուրսն սպառված Է: Միեւնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը եւ կհրապարակեն ապագայի իրենց պլանները: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է Sputnik-ը: