ԱԺ-ն քննարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը


ԱԺ-ն քննարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը
Նոյեմբեր 19 10:25 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

 

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝  առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: