Որ կառույցներն են հայտարարություններ տպում Նիկոլ Փաշինյանի թերթում

Որ կառույցներն են հայտարարություններ տպում Նիկոլ Փաշինյանի թերթում
Նոյեմբեր 19 00:02 2019

Պետական որոշ գերտեսչություններ թերթերում հայտարարություններ տպագրելու ծառայություններից օգտվելու համար նախընտրում են օգտվել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից: Այս ընկերությունը պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին եւ իրականացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակումը: 

 2019 թվականի օգոստոսի 19-ին մոտ մեկ մլն դրամի հայտարարությունների տպագրման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքվել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի եւ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ: Կառույցի ղեկավարը ՔՊ վարչության անդամ Նարեկ Բաբյանն է: 

Այս տարվա մարտին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը՝ 120 հազար դրամի շրջանակներում, իսկ նախորդ տարի դեպտեմբերին էլ 150 հազար դրամի կատարվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվերը:

Տեղեկություններն ArmDay.am-ը ձեռք է բերել Գնումների  համակարգից:

loading...