Ինչի մասին են պատմում կանանց խալերը


Ինչի մասին են պատմում կանանց խալերը
Նոյեմբեր 18 23:50 2019

Ունքերի վրա գտնվող խալերը (ցանկալի է վաղ հասակից) վկայում են. աջակողմյանն այն մասին, որ դրա տիրուհուն սպասվում է վաղ և երջանիկ ամուսնություն, ձախակողմյանը` ուշ ամուսնության և կարերիզմի հակվածության մասին:

Աչքի անկյունում գտնվող խալն ասում է այն մասին, որ իր տիրուհին լավ դատողականություն ունի, սակայն զերծ չէ ազարտային դրսևորումներից:

Աջ այտի վրա գտնվող խալը կանխատեսում է բուռն սիրային մտահոգություններ, իսկ ձախ կողմինը` մասնագիտական առաջխաղացման մեջ զերծ է պահում ուշացումներից և դժվարություններից:

Եթե խալը գտնվում է քթի վրա, ապա հին ավանդույթի համաձայն` դա հաջողության նշան է: Իսկ եթե խալը շրքունքի վրա է, ապա դա ուրախ բնավորութան, զգացմունքայնության, սիրո և ճոխության գրավական է:

 

Կրծքի վրա տեղակաված խալը նույնպես իր մեջ որոշակի տեղեկություն է կրում. Ձախ կողմում գտնվողը խոսում է թեթև բնավորության և մեծահոգության մասին, իսկ աջ կողմինը`որ իր տիրուհին հաճախ է մի ծայրահեղությունից մյուսն ընկնում:

Եթե խալը գտնվում է իրանի վրա, ապա դա բազմաթիվ և երջանիկ ժառանգներ ունենալու նախանշան է:

Ուսերի վրա տեղակայված խալերն ասում են հաջողության մասին, որն իրենց տիրուհուն կուղեկցի անգամ ամենադժվարին իրավիճակներում:



loading...