Մեգան Մարքլը մինչ օրս բրիտանական քաղաքացիություն չունի

Մեգան Մարքլը մինչ օրս բրիտանական քաղաքացիություն չունի
Նոյեմբեր 18 23:35 2019

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, մինչ օրս չի ստացել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Սասեքսի դքսուհու ընկերոջը:

Նրա խոսքով՝ Մարքլը նշել է, որ դա դանդաղ գործընթաց է: 

 

Ըստ երկրի օրենքների՝ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարելի է ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից երեք տարի անց։

Նշվում է, որ այս պահին Մարքլը ամերիկյան քաղաքացիություն ունի:

loading...