«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Ավագանու անդամը՝ ձեռք բերվող նստարանների մասին


«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Ավագանու անդամը՝ ձեռք բերվող նստարանների մասին
Նոյեմբեր 18 14:19 2019

«Այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները մենք ձեռք ենք բերել ոչ թե 160.000, այլ 164.000 դրամով: Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք:  Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նաև հավելեց. «Ես հորդորում եմ պարոն Փաշինյանին՝ Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկել, որպեսզի ստուգեն այդ բոլոր փաստաթղթերը, և եթե այդտեղ կոռուպցիա չկա՝ մենք, այդ թվում՝ նաև պարոն Փաշինյանը, ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից: Այստեղ անալոգիա կա. կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»: