Ինչպես է Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ անում Արփի Գաբրիելյանին (լուսանկար)


Ինչպես է Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ անում Արփի Գաբրիելյանին (լուսանկար)
Նոյեմբեր 17 22:12 2019

ArmDaily.am

-ի տեղեկություններով քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնության  առաջարկություն է արել երգչուհի Արփի Գաբրիելյանին: 

 

Նշենք, որ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգիչ Միհրան Ծառուկյանի՝ «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգն էր Հայաստանում: Հենց մենահամերգի ժամանակ նրանց զուգերգից անմիջապես հետո բեմ եկան աղջիկներ՝ մեծ ծաղկեփնջերով: Իսկ Միհրան Ծառուկյանն ասաց, որ հենց ժողովրդի աչքի առաջ ամուսնության առաջարկ է անում Արփիին: Դե իսկ պատասխանը երկար սպասեցնել չտվեց, այն դրական էր:

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «վերջապես» բացականչություններով է ընդունել անակնկալը: Իսկ Միհրան Ծառուկյանի հուզմունքն այնքան շատ էր, որ մոռացել և շփոթել է հաջորդ երգի բառերը: