Երբեք չանեք այսպես․ ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե քնեք լինզաներով


Երբեք չանեք այսպես․ ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե քնեք լինզաներով
Նոյեմբեր 17 21:15 2019

Կոնտակտային լինզաներից օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Դրանք տարածված են ամբողջ աշխարհում և հնարավորություն են տալիս ավելի ակտիվ կենսակերպ վարել։

Աչքի ինֆեկցիա

Կոնտակտային լինզաներ կրող մարդկանց մոտ հաճախ հանդիպում է բակտերիալ կերատիտ։ Դա աչքի բորբոքում է, որն ուղեկցվում է արցունքահոսությամբ, ցավով, տեսողության վատթարացմամբ։

 

Կերատիտն անխուսափելի է, եթե․․․

 

1․Քնելիս լինզաները չեք հանում։ Վիճակագրությունը վկայում է՝ այս ինֆեկցիան ունեցող մարդկանց 44%-ը քնելիս մոռանում է հանել լինզաները։ Դա կերատիտի հավանականությունը բարձրացնում է 6․5 անգամ։
2․ Ճիշտ ժամանակին չեք փոխել լինզաները, որոնց ժամկետն արդեն լրացել է։
3․ Հանելուց անմիջապես հետո չեք լվանում դրանք։ Հատուկ լուծույթով լվացումը սպանում է բակտերիաների 90%-ը։
4․ Չեք հանում լիզաները ցնցուղ ընդունելիս կամ լողավազանում։
5․ Լինզաները դնելուց առաջ չեք լվանում ձեռքերը։