Մազերի գույնը բացացնելու ոչ քիմիական եղանակներ


Մազերի գույնը բացացնելու ոչ քիմիական եղանակներ
Նոյեմբեր 17 19:31 2019

Ամենաօգտակար եւ անվնաս տարբերակը երիցուկովն է, իսկ ոչ այդքան անվտանգներից` կիտրոնի հյութովը:

 

Կիտրոնը նույնպես օգտագործում են վարսերի գույնը բացացնելու համար, սակայն խորհուրդ է տրվում դա օգտագործել յուղոտ վարսեր ունեղոցներին, քանի որ կիտրոնը չորացնում է վարսերը, եւ, բնականաբար, խորհուրդ չի տրվում կտրոն օգտագործել չոր վարսերի տեր անձանց: Ձեզ անհրաժեշտ է 1 կիտրոնի հյութը քամել եւ խառնել 0,5 լ ջրի հետ եւ քսել լվացած վարսերին:
Հաջորդ` ամենահանրահայտ եղանակներից մեկը երիցուկովն է, որը բաց երանգի վարսերին նուրբ ոսկյա երանգ է տալիս եւ խնամում դրանք: Ձեզ անհրաժեշտ է 2 գդալ չորացած երիցուկ, որի վրա պետք է լցնել 200 մլ եռացրած ջուր, ծածկել, թողնել, որ սառչի, այնուհետ քսել լվացված վարսերին : Էֆեկտն ուժեղացնելու համար ավելացրեք կես կիտրոնի հյութ: Խորհուրդ չի տրվում վարսերը փաթաթել սրբիչով: