Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է


Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Նոյեմբեր 17 00:10 2019

Նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ: Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: