Իսրայելական կողմի կրակից պաղեստինցի լրագրողը զրկվել է աչքից


Իսրայելական կողմի կրակից պաղեստինցի լրագրողը զրկվել է աչքից
Նոյեմբեր 16 23:44 2019

Պաղեստինցի լրագրողը կորցրել է տեսողությունը այն բանից հետո, երբ իսրայելական կողմը կրակ է բացել ռետինե փամփուշտներով: Մոաթ Ամարնեհը տուժել է, չնայած այն հանգամանքին, որ կրում էր «Press» գրությամբ բաճկոնը, երբ լուսաբանում էր արևմտյան հատվածում գտնվող Հևրոն նահանգում: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ Սուրիֆ քաղաքում, որտեղ տասնյակ պեղեստինցիներ բողոքի ցույց էին անցկացնում՝ ընդդեմ գրավյալ տարածքում իսրայելական բնակավայրերի կառուցման համար վերջին հողերի բռնագրավման:

Issa Amro عيسى عمرو 🇵🇸@Issaamro
 
 

My Friend journalist Moath Amarneh, I am very sad about the bad news I got now, he lost his left Eye today, the army shot him today during his work to cover a peaceful protest in Hebron.

View image on Twitter
 
537 people are talking about this

 

 

Ամարնեհը տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա աչքը:

 

 

 

Դեպքից հետո անմիջապես տարածվեցին լուրեր` մամուլի աշխատակիցը վիրավորվել է դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ:

Տեղի ունեցած միջադեպը դատապարտվել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կողմից:

Աղբյուր՝ shantnews.am



loading...