Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 2300 կրակոց


Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 2300 կրակոց
Նոյեմբեր 16 12:28 2019

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Ինչպես  տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: