Մարմնավաճառությունը XVIII դարում. ինչպիսինն էին նախկինում հնագույն մասնագիտության տեր կանայք

Մարմնավաճառությունը XVIII դարում. ինչպիսինն էին նախկինում հնագույն մասնագիտության տեր կանայք
Նոյեմբեր 16 00:58 2019

Իզուր չեն ասում, եր մարմնավաճառությունը ամենահին մասնագիտությունն է, քանի որ այն սկիզբ է առել դեռևս Շումերի և Բաբելոնի ժամանակաշրջաններից։ Սակայն պատմության խորքերը մենք չենք հասնի, այլ կպատմենք XVIII դարում մարմնավաճառության մասին։

 

Այս երևույթը լավագույն նկարագրել է իր ամենամյա ալմանախում իռլանդացի հեղինակ Սեմյուել Դերիկը։

1757 թ. Սեմյուել Դերիկը կործանման եզրին էր։ Հասկանալով, որ Դուբլինում չի կարող կառուցել իր ապագան, նա տեղափխվեց Լոնդոն՝ մեծ դերասան, բանաստեղծ ու դրամատուրգ դառնալու նպատակով։ Սակայն նա հայտնի դարձավ միայն մահից հետո։ Հենց Դերին է շուրջ 30 տարի շարունակ հրապարակել «Կովենտ-գարդենյան լեդիների հարիսովյան ցանկ»-ը, առավել պարզ ասած՝ ամենամյա ալմանախը, որում պատկերված էին հայտնի մարմնավաճառներն ու մանրամասնորեն նկարագրված էր, թե ինչ են կարողանում անել նրանք ու որքան գումար են դրա համար պահանջում։

Ցանկը կոչվում էր «Հարիսովյան», քանի որ հենց Հարիս էին անվանում Կովենտ-Գարդենի գլխավոր կավատին, ով առաջինն էր նման ցանկեր սկսել տարածել։ Սեմյուելի Հարիսովյան ցանկի տարեկան 8-10 հազար նմուշով էր վաճառվում։

Ահա թե, ըստ Սեմյուելի, որոնք էին ժամանակաշրջանի ամենահայտնի մարմնավաճառները և ինչպես էր նա նրանց նկարագրում։

 

Միս Գոդֆ-ի, Ապպեր Նյումեն սթրիթ, 22 համար

 

Այս կնոջ առանանահատկությունն այն է, որ նա կոպիտ ձայն ունի։ Հաճելի է, աշխույժ խառնվածք ունի, մոտ 20 տարեկան է, շատ է սիրում պարել։ Աչքերն ու վարսերը մուգ են, լավ կազմվածք ունի, իսկ անկողնում զարմանալիորեն հարմարվող է։

Բրենդիից չի հրաժարվի, և, առհասարակ, երբեք դեմ չի խմելուն, և երբեմն դա կարող է հանգեցնել նրան, որ ազատություն տա բռունցքներին։ Նա, ամենայն հավանականությամբ, լավ հարաբերություններ կստեղծի որևէ սպայի հետ, ով նրան հրամաններ կտա։ Ապրում է երկրորդ հարկում։

 

Քույրեր միս Բ և միս Ս, Ուինդմիլ սթրիթ, 7 համար

Միս Բ-ն բարձրահասակ է, նրբակազմ ու դժգույն դեմքով։ Քույրը՝ միս Ս-ն, կլորիկ է և միշտ կողքին մի երաժշտի է պահում, ով ժամանակ առ ժամանակ նրա համար երգում է։ Այս կանայք 30-անց են, սակայն սառը ձմեռային գիշերները կարող են զբաղեցնել նրանց, ովքեր բծախնդիր չեն գեղեցկության հարցում։ Երկուսն էլ անգրագետ են և հաճախ անտեղի հայհոյում են։ Այս քույրերի ծառայությունները հստակ սահմանված գին չունեն։

 

Ջենի Նելսոն, Սենթ-Մարտինզ Լեյն

Լավ, խելացի աղջիկ է, ում հետ հաճելի է սեղանի շուրջ զրուցելը։ Ուրախ և աշխույժ չէ անկողնում։ Քիչ կգտնեք նրա նման առատաձեռն մարմնավաճառների. նա հաճախ վերադարձնում է ծառայությունների դիմաց տրված գումարը այն տղամարդկանց, ում հավանում է։ Շատ է խմում, սակայն գայթակղությունը չի կորցնում։

 

Միսիս Բր, Նյումեն սթրիթ

23 տարեկանին մոտ դաստիարակված աղջիկ է, ճարպիկ, ինչի մասին վկայում են արագ շարժվող աչքերը։ Կատարյալ մարմին չունի, սակայն արտահայտիչ ու կլորավուն կրծքերով է օժտված։ Նա տուն ունի, և յուրաքանչյուր ջենտլմեն, որն ունի բանկային տոմս, կարող է այդ տուն ազատորեն մուտք գործել։

 

Միսիս Բե, Սոլսբերի սթրիթ, 17 համար

Այս կնոջը նախընտրող ջենթլմենները, անկասկած, հետևում են նորաձևությանը։ Նրանք ուշադրություն չեն դարձնում կնոջ տեսքին, քանի որ նա բացարձակապե սհրապուրիչ չէ։ Շատ բարձրահասակ է, տգեղ աչքեր ու լայն քիթ ունի, սակայն գեղեցիկ ժպիտ։ Հաճախ է ծիծաղում։ Մշտապես շատ կարճ կիսաշրջազգեստներ է կրում։ Տեղյակ չենք՝ ծառայությունների դիմաց նա գումար վերցնում է՞ արդյոք, թե՞ դա անում է պարզապես զգացմունքներից դրդված։

Blognews.am

loading...