23-ամյա մոդելն իմացել է, որ հղի էր միայն ծննդաբերելուց


23-ամյա մոդելն իմացել է, որ հղի էր միայն ծննդաբերելուց
Նոյեմբեր 16 00:24 2019

Մելբուրնի բնակչուհին չի իմացել, որ երեխայի է սպասում, մինչեւ որ նրան լույս աշխարհ է բերել։ 23-ամյա ավստրալուհի մոդելն ասում է՝ սա իր կյանքի մեծագույն անակնկալն էր։

Էրին Լենգմեյդը աշխատել է ամեն օր, սովորական կենսակերպ է վարել։ Ընդ որում, նա հակաբեղմնավորիչ հաբեր է օգտագործել։

Հղիության ընթացքում, որի մասին կինը գաղափար անգամ չուներ, նրա որովայնն ընդհանրապես չի մեծացել։ Մի օր նա իրեն վատ է զգացել լոգասենյակում, օգնություն է կանչել։ Վրա հասած նրա զուգընկերն ապշել է՝ տեսնելով, որ իր սիրելին լոգասենյակում ծննդաբերել է։

Շտապօգնության բժիշկները մայրիկին եւ երեխային հիվանդանոց են տեղափոխել։ Պարզվել է՝ կինը հղիության 37 շաբաթում էր գտնվում։ Այժմ մայրն ու աղջնակը՝ Այլան, իրենց հրաշալի են զգում։

 

Բժիշկները նշում են՝ շատ հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ հղիության ողջ ընթացքում կինը չի հասկանում, որ երեխայի է սպասում։

Աղբյուր՝ Բուժինֆո