Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր


Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր
Նոյեմբեր 15 23:40 2019

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը  աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ  ուրիշ բաներ են սովորեցնում,  աղոթել եւ այլն», – «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

– «Հայր մե՞րն» է աղոթում:

 

– «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:

– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն:

– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ եւ դա ես համարում  հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):



loading...