Արեյանների համար ոչինչ էլ չի փոխվել.Լիլիթ Արեյանը նոր հորիզոններ է նվաճում թավշյա Հայաստանում

Արեյանների համար ոչինչ էլ չի փոխվել.Լիլիթ Արեյանը նոր հորիզոններ է նվաճում թավշյա Հայաստանում
Նոյեմբեր 15 23:25 2019

Ինչպես տեսնում ենք, բոլոր ժամանակների սրբության սրբոց Կամո  Արեյանի գործերը միշտ աջ են գնում՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ օրը կամ այդ ժամին իշխանության ղեկին: Կարեւորը՝ Արեյանը պահանջված է… Նա կա, պիտի լինի եւ պաշտոնավարի դարեդար: Եւ քանի դեռ հորեղբայրը կա, Կամո Արեյանի բարեկամուհի՝ Լիլիթ Արեյանն էլ պետք է բարգավաճի , թափ առնի եւ նոր հորիզոններ նվաճի՝ հատկապես թավիշ կտրած Հայաստանում, գրում է NewsMedia.am -ը:

Ինչեւէ, գուցե այս օրերին չհիշատակեինք Լիլիթ Արեյանի համեստագույն անձի մասին, եթե համառ լուրեր չպտտվեին այն մասին, (որ մի շարք դպրոցներում նոր ընտրվող տնօրենների կուռք) տիկին Արեյանի ամուսինը  չայցելեր  դպրոցներ, պայմանավորվածություններ ձեռքբերելու, եւ  տվյալ ուսումնական հաստատությունների բուֆետները՝ այսպես ասած «աշխատացնելու» համար:


Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ պատասխանատու բեռը իր վրա է վերցրել «ԷԼՄԱ» ընկերությունը, որի անխափան գործունեությունն ապահովելու համար էլ Լիլիթ Արեյանի ամուսինը այցելում է մի շարք դպրոցներ՝ բանակցություններ վարելու եւ իրենց հետագա աշխատանքը բարեհաջող կազմակերպելու համար:  Արեյանի ամուսինը այս ընթացքում արդեն հասցրել է լինել մի շարք դպրոցներում(թիվ 155, թիվ 11,թիվ 146, թիվ 181, թիվ 113 եւ այլն) ուր տնօրինությունը մեծ պատրաստակամությամբ ընդունել է «ԷԼՄԱ» -ի առաջարկները:

Իսկ  Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցում, ուր արդեն ասացինք որ ԷԼՄԱ –ն «ներկա է ստացել» եւ ապահովել ընկերության մուտքը դպրոց, նկատենք, որ բոլորովին վերջերս այստեղ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Կարապետյան անունով մեկը, ով թիվ 146 դպրոց է տեղափոխվել Լիլիթ Արեյանի ղեկավարած թիվ 181 դպրոցից, քանզի ըստ նույն լուրերի, օրվա էլիտան  ցանկանում է սույն տիկնոջը՝ Անահիտ Կարապետյանին, թիվ 146-ում տեսնել տնօրենի աթոռին:

Ըստ նույն լուրերի, համայնքին բոլորովին անծանոթ տիկինը՝ Անահիտ Կարապետյանը, տարիներ շարունակ թիվ 181-ում աշխատել է որպես փոխտնօրեն՝ համարվելով Լիլիթ Արեյանի նվիրյալ ու հավատարիմ կադրերից մեկը: Կարծում ենք՝մեկնաբանություններն ավելորդ են:

Բավական ուշագրավ, եւ էքստրեմալ ժամանակներ ենք ապրում. ու ճիշտ էստեղ են ասել.որ գործը՝ գործ է բերում: Դե ինչ. մեզ մնում է հավելել, ու ցավով արձանագրել, որ թավշյա Հայաստանում ում՝ում , բայց Արեյանների դինաստիայի  համար ոչինչ էլ չի փոխվել:


Հ. Գ


Իսկ էն մեր քաղաքապետարանի ամենակարող վարչության պետ, Գրիգորի Հայրապետովի բարեկամուհի Աննա Ստեփանյանն ու …….Արայիկ Հարությունյանը հետաքրքիր է. տեղո՞ւմ են, թե Արայիկը հազիվ ժամանակ գտնի Կարաբինաներ ընդունի-ճանապարհի, իսկ Ստեփանյան Աննան  հույս փափագի՝որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, եւ իրենցն է լինելու:

Կարճ ասած՝կրթության համակարգը գնալով մի մեծ աջաբսանդալի է վերածվում, ուր օրվա խաղացողներն ու հարցեր լուծողները շարունակում են մնալ մերժված ՀՀԿ-ականներն ու նրանց հետ սերտաճած կադրերը, ովքեր ստացվում է պապենական ժառանգություն են ստացել՝ կրթության ոլորտում իրենց ներկայությունն ապահովելու եւ վճռորոշ դերակատարություն ունենալու համար:

Չնայած թավշիստնե՛ր, ճիշտ էլ անում եք. վերջապես մի օր  քաղաքական նոր սեզոն կա. ձայներ հավաքագրելու գործ կա, դե մեր դպրոցի տնօրեններն էլ նման ամոթալի գործերից հեռու են կիլոմետրերով: 

Նախկին դիտորդ՝Աննա Ստեփանյանը վկա...

 

NewsMedia.am 

loading...