Վիճաբանություն Նոր Նորքի թաղապետարանում. քաղաքացին պնդում է, որ վերահսկողության բաժնի պետի հարվածի արդյունքում իր արհեստական ատամնաշարը պոկվել է


Վիճաբանություն Նոր Նորքի թաղապետարանում. քաղաքացին պնդում է, որ վերահսկողության բաժնի պետի հարվածի արդյունքում իր արհեստական ատամնաշարը պոկվել է
Նոյեմբեր 15 22:38 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նսախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած քաղաքացու ահազանգով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի բնակիչ, 55–ամյա Հրաչյա Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել վարչական շրջանի աշխատակազմի հողի վերահսկողության բաժնի պետ Նորայր Զատիկյանի և իր միջև:

Հրաչյա Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ն. Զատիկյանը ձեռքերով հարվածել է իր ծնոտին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել և դրա արդյունքում իր վերին ծնոտի ֆիքսված արհեստական ատամնաշարը պոկվել է: 



loading...