Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ (տեսանյութ)


Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ (տեսանյութ)
Նոյեմբեր 15 22:26 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արիության մեդալը հանձնեց ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը: Նախարարը այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնեց Էդգարի տիկնոջը:



loading...