Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան


Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան
Նոյեմբեր 15 22:14 2019

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերիլենդի Ամերիկյան կրոնական կենտրոնում ելույթ ունենալիս հանդես է եկել հակահայկական հայտարարություններով: 

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրել են ինչպես փախստականներ և թափառել են տարբեր տեղերում: Թուրքիայի տարածքում էլ են իրենց բնակության վայրը հաճախակի փոխել: Այդ ժամանակ էլ որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում ապրում է 100 հազար հայ: Նրա խոսքով՝ 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մյուսներն ապօրինի միգրանտներ են:



loading...