Մոսկվայի տրամվայում տղամարդը ծեծել է հղի կնոջը


Մոսկվայի տրամվայում տղամարդը ծեծել է հղի կնոջը
Նոյեմբեր 15 21:50 2019

Մոսկվայի հյուսիս-արևելքում  ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տրամվայի մեջ ծեծի է ենթարկել հղի կնոջը. տուժածը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

 

«Ոստիկանները պարզել են, որ գտնվելով տրամվայում՝ անհայտ անձը հարբած վիճակում սկսել է հարվածներ հասցնել հղի կնոջը առանց որևէ պատճառաբանության, որի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և ընկել»,-հայտնել են ոստիկանությունից:

Կնոջ վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է Մոսկվայի մարզի 41-ամյա բնակիչը: «Ծեծի» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Կասկածյալի մասով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին գրությունը: