Հ1-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու լուրերի տնօրենը ծաղրում են ընդդիմադիրներին (Լուսանկարներ)


Հ1-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու լուրերի տնօրենը ծաղրում են ընդդիմադիրներին (Լուսանկարներ)
Նոյեմբեր 15 20:25 2019
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակվել է ծաղրանկար, որում թիրախավորված են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր համագումարում ելույթ ունեցած ընդդիմադիր քաղաքական գործիչները, գրում է Aysor.am-ը։
 
Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուների հաշվին ֆինանսավորող պետական լրատվամիջոց է, որը պետք է հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի, այլ ոչ թե ընդդիմադիրների հակաքարոզչությամբ կամ ծաղրանքով զբաղվի: 

Թե որքան է այս ծաղրանկարը տեղավորվում մասնագիտական էթիկայի և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու Հանրային հեռուստաընկերության պարտավորությունների շրջանակներում՝ թողնում ենք ընթերցողներին, բայց այն, որ սա դուր է եկել Հ1-ի լուրերի տնօրեն Պետրոս Ղազարյանին, ակնհայտ է, քանի որ վերջինս ծաղրանկարը վերահրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: