Տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ասուլիսը (տեսանյութ)


Տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ասուլիսը (տեսանյութ)
Նոյեմբեր 15 20:00 2019

Տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը, գրում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։