«Լքել եմ պետությունը, տաքսի եմ քշում, պարոն Փաշինյան». աշխարհի կրկնակի չեմպիոնը դիմում է վարչապետին

«Լքել եմ պետությունը, տաքսի եմ քշում, պարոն Փաշինյան». աշխարհի կրկնակի չեմպիոնը դիմում է վարչապետին
Նոյեմբեր 15 00:02 2019

Սիրողական K1 մարզաձևից աշխարհի կրկնակի չեմպիոն, կինոդերասն Էդուարդ Պոռեյանը լքել է երկիրը: Նա կարծում է, որ Հայաստանում ոչ բոլոր մարզիկներն են պետության կողմից համապատասխան ուշադրության արժանանում: Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկում իր դժգոհությունն էր ներկայացրել: «53 պետությունում ՀՀ դրոշը պատվով բարձրացրել եմ՝ վերջին անգամ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում եւ հիմա ես ՌԴ-ում տաքսի եմ քշում, պարոն Փաշինյան ջան»,- գրել էր նա:

ArmDay.am-ը Էդուարդ Պոռեյանից հետաքրքրվեց, թե ինչու է նման կերպ արտահայտվել: Արդյո՞ք վրդովված է Նիկոլ Փաշինյանից: 

«Ես իրոք վրդովված չեմ պարոն Փաշինյանից, նա իրոք մեծ աշխատանք է կատարում մեր երկրի համար։ Ես ուղակի գրեցի նրա համար որ մեր ազգից կան շատ մարզիկներ որոնք նույնպես պետք է արժանանան ուշադրության։ Օրինակը բերեցի իմ վրա, որ աշխարհի կրկնակի չեմպիոնը սիրողական K1 մարզաձևից այսօր լքել է սեփական պետությանը որպեսզի գումար հայթհայթի ընտանիքի համար՝ դառնալով տաքսու վարորդ, բայց այպիսին մենակ ես չեմ շատ տաղանդավոր սպորտսմեններ ավելի վատ վիճակում են, բայց մտածում են, որ ինչպես էլ լինի իրանց համար դրսում ավելի լավ է։ Այ թե ինչն է ցավալի»,- ասաց նա:

Անդրադառնալով ծանրորդ Մել Դալուզյանի մասին նկարահանվող «Մել» ֆիլմին, որին կառավարությունը 20 մլն դրամ է հատկարցրել, մեր զրուցակիցն ասաց.

«Ես դեմ եմ նման ֆիլմերի ֆանանսավորմանը եւ այդ ֆիլմերի միջոցով քարոզին։ Պետք է հասկանալ մի պարզ բան՝ ֆիլմը ոչ միայն մշակույթ է, այլ նաև քարոզ։ Ինչու չի նկարահանվում պատմական ֆիլմ: Ունենք հարուստ պատմություն թող պատմական ֆիլմ նկարահանեն։ Ես միշտ դեմ եմ եղել նման թեմաներին՝ սեռափոխություն։ Դա ինձ համար անընդունելի մի թեմա է։ Ես գիտեմ, որ կա կին ու կա տղամարդ՝ հայ տղամարդ, իսկ դա ուրիշ է։ Այստեղ էլ կան տղամարդիկ ու մեծամասնության վրա,  երբ նայում եմ նողկանք եմ ապրում, իսկ իմ հայ տղեն միշտ եղել է պատվով, կայուն, կոպիտ ու նաև բարի, գնահատող, հոգատար ամուսին ու գիտակից մարդ։ Մեր հայի կերպարը ես կարամ երկար ասել ու պատմել։ Եթե ինձ պետք է ատել, որ ես դեմ եմ ուրեմն թող նաև հայհոյեն ես ունեմ իմ կարծիքը ու դա չեմ փոխի։ Հայի առժեքը ուրիշ է, պատմությունը, եկեղեցին։ Հայություն ենք կորցնում, իմ ու քո երեխային ենք կորցնում և նրա ապագան։ Եվրոպայում մինչև 16 կամ 18 տարեկան սեռ չեն գրում ծննդականի մեջ ասում են կմեծանա ինքը կվորոշի տղայ է, թե աղջիկ։ Ի՞նչ ուզում են մեզ մոտել այդպես լինի»,- ասա նա:

loading...