Մալաթիայի ոստիկանները մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մալաթիայի ոստիկանները մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբեր 14 20:51 2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 13-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի։ Կոտայքի մարզի Գառնի գյուղում հաշվառված երիտասարդը 2013 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր մարդու առևանգման  մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ 

loading...