Ապարանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Ապարանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբեր 14 20:39 2019

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ տրակտորով համայնքային սեփականություն հանդիսացող դաշտից հող են բեռնում խոշոր բեռնատարի թափք։

Նրանց գործողությունները դադարեցվեց և սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Շուտով հայտնի դարձավ, որ բեռնատարի վարորդը ուրիշի դաշտից պարբերաբար հող է տեղափոխել իր տնամերձ հողատարածք, նույնիսկ փորձել է հողի մի մասը տեղափոխել Երևան։

 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տեղափոխել է 250-300 խորանարդ հող, որի արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 



loading...