Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (տեսանյութ, լուսանկարներ)


Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբեր 14 18:15 2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ենոքավանում մայրիկի՝ Աննա Հակոբյանի և քույրերի հետ տոնում է ծննդյան 21-ամյակը:

Մարիամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է փչում ծննդյան «տորթի» մոմը:

Վարչապետի դուստրը կիսվել է նաև քույրերի պատրաստած բացիկներով։ Նա լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Արփին շարադրել է, Շուշանը՝ գրել...»։

Փաշինյան քույրերը Մարիամին խոստովանել են, որ իրենք շատ են սիրում նրան:

 

 

Աննա Հակոբյանը նույնպես Ենոքավանում անցկացրած իրենց հանգստից լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում: