Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին


Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Նոյեմբեր 14 18:39 2019

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահ 2024 թվականին կայանալիք ընտրություններում։ Այս մասին նա հայտնել է TMZ հարթակի հետ հարցազրույցում։

Սակայն, ոչ ոք այդպես էլ չի հասկացել` պոկերի ու խնջույքների արքան արյդո՞ք կատակում է, թե լուրջ է ասում։
Բիլզերյանն ասել է, որ իր գլխավոր մրցակիցը ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քայնե Ուեսթն է։ Նա չի բացառում, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալ Թրամփը հենց նրան կաջակցի։

«Բայց ամեն դեպքում Քանյեն Հիլարի Քլինթոնից լավն է»,- ասել է նա։

Բիլզերյանը դեռ չի կողմնորոշվել` կհետևի՞ արդյոք Ուեսթի օրինակին ու կփոխի՞ անունը։ Նա վստահ չէ նաև կենսակերպի վերաբերյալ. կհանդարտվի, թե կշարունակի խուլիգանություն անել ու Սպիտակ տունը կլցնի կիսամերկ մոդելներով ու մարիխուանայով լցնել։

Ավելի վաղ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր է 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Հայտնի ռեփերը կարծում է, որ իր կինը՝ Քիմ Քարդաշյանը, հիանալի կկատարի ԱՄՆ-ի առաջին տիկնոջ դերը: Նա հավելել էր, որ իր կինը՝ Քիմը, հիանալի կերպով կստանձնի

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ դերը, քանի որ այժմ նա զբաղվում է սոցիալական գործունեությամբ և ստանում է իրավաբանական կրթություն:

Բայց սա ռեփերի միակ սկանդալային հայտարարությունը չէ: Նա նաև նշել է, որ իր ծրագրերի իրագործումից հետո կփոխի իր անունը և կդառնա «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր»:

armeniasputnik.am