ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները. Փաշինյան

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները. Փաշինյան
Նոյեմբեր 14 13:12 2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները:

 

«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,- ասաց վարչապետը:

 

Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել:

 

 

«Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,- ասաց Մարտիրոսյանը:

 

loading...