Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում է


Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում է
Նոյեմբեր 14 12:14 2019

Ժամը 10:00-ին «Վաղարշապատ»-ի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- ասաց Գաբրիելյանը:

Մեզ հետ զրույցում «Վաղարշապատ»-ի հիվանդանոցից փոխանցեցին, որ երիտասարդին անմիջապես տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք. «Այս պահին վիրահատվում է»,- ասացին հիվանդանոցից՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ասել:

Ըստ տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով երիտասարդը վիրավորում է ստացել:



loading...