People հանդեսը նշել է ամենասեքսուալ տղամարդուն

People հանդեսը նշել է ամենասեքսուալ տղամարդուն
Նոյեմբեր 14 00:43 2019

Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը, ըստ People հանդեսի, դարձել է ամենասեքսուալ տղամարդը: Այդ մասին հայտնել է հրատարակության կայքը:

«Ես ուրախացա, բայց նաեւ փոքր-ինչ վախեցա, որովհետեւ դա մեծ պատասխանատվություն է: Ինձ քննադատելու են՝ համոզվելու համար, թե իսկապես ես բավականաչափ գրավիչ եմ այդ տիտղոսի համար»,-խոստովանել է նա: Անցյալ տարի հաղթող էր դարձել կինոյի եւ հեռուստատեսության բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Ջոն Լեջենդը «Գրեմմի» տասը մրցանակների դափնեկիր է տարբեր անվանակարգերում: Նրա առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաներն են՝ All of Me-ն, Love Me Now-ն, Start a Fire-ը, One Woman Man-ը եւ Preach-ը: 2015 թվականին երաժիշտը «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է դարձել ֆիլմի («Սելմա» կինոնկարի Glory) լավագույն երգի համար:

Արտիստն ամուսնացած է մոդել Քրիսի Թեյգենի հետ, զույգը դաստիարակում է երկու երեխաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

loading...