ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին չեղարկել Էրդողանին արված հրավերը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին չեղարկել Էրդողանին արված հրավերը
Նոյեմբեր 13 23:51 2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ և հանրապետական անդամները նախագահ Թրամփին նամակ են գրել` ընդդիմանալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Վաշինգտոն այցին:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` 17 կոնգրեսական, որից 2-ը հանրապետական և 15-ը` դեմոկրատ նամակում Թրամփին կոչ են արել չեղարկել Էրդողանին կատարված հրավերը:

«Հաշվի առնելով առկա պայմանները, Էրդողանի` ԱՄՆ այցը ծայրաստիճան անտեղի զարգացում է»,-նշված է նամակում:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի նախաձեռնությամբ գրված նամակում ասվում է, որ Սիրիայի  հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության առումով աղետալի հետևանքների է հանգեցրել:

Նրա խոսքով` «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի պատճառով ՆԱՏՕ-ում խորը ճաքեր են առաջացել:

Այս նամակում կոնգրեսականները անդրադարձել են  նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային, որում շեշտել են, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, նման քայլերով մերձենում է Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին  Թրամփը հրավերով Թուրքիայի նախագահը գտնվում է Վաշինգտոնում:

 

loading...