Գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը մերժել է


Գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը մերժել է
Նոյեմբեր 13 23:00 2019

Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝  նոյեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել  իշխանությունը յուրացնելու գործով։

Ա.Վարդեւանյանն ասել է, որ դատախազությանը ներկայացրել են ծավալուն բողոք, շուրջ 20 հարցից բաղկացած, սակայն պատասխաններում որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել։

Ի դեպ, ըստ պաշտպանի,  Արա Բաբլոյանը կողմ չի եղել դատախազությանը բողոք ներկայացնելուն։ Վադեւանյանը հիշեցրել է նաեւ երեկ՝ խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ քարտուղարությանը՝ ԱԺ կանոնակարգի հոդվածի համար  դիմելու մասին. «ԱԺ-ում ԱԺ նախագահը դիմեց՝ պարոն Սողոմոնյան, ասեք ԱԺ-ի կանոնակարգի ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ Տարիներ շարունակ պարոն Սողոմոնյանը քարտուղարության պետն է։ Քարտուղարությունը պատրաստում է նաեւ օրենքի հետ մեկնաբանման հարցերը։ ԱԺ նախագահը պարտավոր չէ իմանալ ԱԺ կանոնակարգի՝ այն էլ վիճահարույց հարցերը։ Եվ Արա Բաբլոյանի դեպքում նույնն է եղել, քանի որ քարտուղարությունն է պատրաստում այդ փաստաթղթերը»։

Պաշտպանը նշել է նաեւ, որ դիմել են դատախազություն գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Նա հայտնել է,  որ ԱԺ կանոնակարգի կիրառման վերաբերյալ հարցը նույնպես անպատասխան է մնացել։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համա



loading...