Դուք և Էրդողանը բերեցիք ԻՊ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանությանը


Դուք և Էրդողանը բերեցիք ԻՊ-ին. Շերն արձագանքել է Ղամիշլիում հայերի սպանությանը
Նոյեմբեր 13 17:40 2019

Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնել է ձեզ»-նշել է Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

Cher @cher
 
 

IF ISIS IS BACK,YOU & ERDOGAN BROUGHT THEM‼️YOU HELPED ERDOGAN MASSACRE KURDS,SO THEY WONT BE HERE TO COVER YOUR MAMMOTH ASS.PPL WILL SUFFER &DIE.UR”BESTIE ERDOGAN”MUST BE ELATED,ISIS MURDERED AN“ARMENIAN PRIEST”& HIS FATHER⚰️⚰️.DID ERDOGAN BUY YOU WITH?,POWER, BOTH ⁉️

View image on Twitter
 
312 people are talking about this