Քչերը գիտեն, որ Արարատ լեռան լանջին, կանգնած են 5-րդ դարի հայկական եկեղեցու ավերակները

Քչերը գիտեն, որ Արարատ լեռան լանջին, կանգնած են 5-րդ դարի հայկական եկեղեցու ավերակները
Նոյեմբեր 13 00:23 2019

Քչերը գիտեն, որ Արարատ սուրբ լեռան լանջին, 2100 մ բարձրության վրա (լեռան կեսից մի փոքր ցածր) կանգնած են 5-րդ դարի հայկական բազիլիկ եկեղեցու ավերակները:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖

Мало кто знает, что на склоне священной горы Арарат, на высоте 2100 метров (примерно чуть ниже середины горы) находятся руины армянской базилической церкви 5 века.

Недалеко от церкви, на вершине холма находятся развалины крепости, а на склонах холма–развалины жилищ. Церковь построена из крупных блоков оранжеватого туфа. Сохранились остатки восточной абсиды церкви. Бросается в глаза, что отдельные крупные участки стен лежат на расстоянии 5-8 м от церкви, подчас в перевернутом положении, как бы выброшенные в результате сильного землетрясения.

Однако доступ к этой церкви закрыт, и сама церковь не фигурирует ни в каких туристических картах, так как находится на территории закрытой турецкой (НАТОвской) военной базы.

Первый в истории снимок этой церкви (точнее то,что от него осталось) был сделан в 2004 году.

նյութի աղբյուր՝

V–VI ԴԴ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ ԱՐԱՐԱՏԻ ԼԱՆՋԻՆ
ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2004 թ. օգոստոսին Արարատի հյուսիսարեւմտյան լանջին1 նկարահանվե- ցին մի եկեղեցու ավերակներ2: Մոտակայքում տեղադրված է թուրքական բանակի ուղեկալ. օտարերկրացիների համար տարածքը փակ է եւ խստա- գույնս վերահսկվում է: Մոտ 1 կմ հեռավորության վրալեռան կանաչապատ լանջի զառիթափի ստորոտում, գտնվում են գառնարած քրդերի վրանները, որոնց հոտերը, սակայն, տարվա այդ ժամանակ տեղաշարժվում են 3000 մ եւ ավելի բարձրության վրա: Այսպիսով, բացի թուրք զինվորականներից եւ տե- ղաբնակ քրդերից, այլոց համար տեղանքը գործնականում հասանելի չէ: Եկեղեցու ավերակները (նկ. 1, 2, 3) գտնվում են հարթ կանաչապատ տա- րածքում, սահմանափակված հարավից զառիթափով, որ աստիճանաբար վե- րածվում է լեռան արեւմտյան լանջի ժայռոտ լեզվակի թփերով պատված, հյուսիսիցմի բլրով, որի գագաթին գտնվում են բերդի, իսկ հարավային եւ հատկապես արեւելյան լանջերին բնակավայրերի ավերակներ: Բերդի արեւմտյան պատաշարի մի փոքր հատվածն է համեմատաբար պահպանվել, իսկ բերդի կենտրոնական մասում կա շաղախով խնամքով մշակված պատե- րով հոր (նկ. 4): Եկեղեցու եւ բերդի բլուրն առանձնանում են լեռան լանջի եր- կայնքով ձգվող ճանապարհով: Եկեղեցու ավերակները խոտակալած են ոչ միայն դրսից, այլ նաեւներսից, այնպես որ եկեղեցու շքամուտքի, պատերի ստորին շարքերի մանրամասները դժվար նկատելի են: Բեկորների կուտա- կումը դժվարացնում է նաեւ որոշակի եզրակացություն անել հատակագծի վե- րաբերյալ: Քարը նարնջագույն երանգով տուֆ է, որ, ի դեպ, միանգամայն տարբերվում է մոտակա բերդի քարատեսակից գորշ բազալտից: Աչքի է զարնում, որ ավերակների հսկա բեկորներհարթ պատերի զգալի հատված- ներ, ընկած են եկեղեցուց մեկուսի, մինչեւ 5–8 մ հեռավորության վրա, շրջված, ասես ուժգնորեն նետված, եւ ոչ բնավ աստիճանաբար քանդված: Տպավորությունն այն է, որ ուժգին երկրաշարժը կարող է հանգեցնել նման պատկերի, առավել եւս, երբ կա նախադեպը. նկատի ունենք Ակոռիի 1840 թ. երկրաշարժի փաստը: Պատերից առավել կանգուն է արեւելյան կիսակլոր աբ- սիդը: Հպանցիկ արտաքին զննումով արձանագրություններ կամ զարդաքան- դակներ չեն երեւում, սակայն հնարավոր է, որ դրանք լինեն գետնին բազմա- թիվ սրբատաշ քարերի խոտակալած կուտակումներում: Պատերի վրա կան ներկով մերօրյա գրառումների հետքեր:
Եկեղեցին գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա (ու- նեինք բարձրաչափ եւ GPS – Վ. Գ.), եւ այսպիսով, հայտնի առավել բարձրադիր տեղադրված հայկական եկեղեցիներից է: Եկեղեցու մասին, սակայն, տեղե- կություններ չեն տալիս ստորեւ բերվող աղբյուրները: Կունեոյի3 հանրագի- տարանային մենագրությունը նշում է հուշարձանի գոյություն Կորհան տե- ղանքում, սակայն ի տարբերություն շրջակա այլ հուշարձանների (Զոր4, Ա- կոռի), համարակալված չէ, եւ, հետեւաբար, պարզ չէ, թե այն վերաբերում է բերդին, եկեղեցուն, թե որեւէ այլ հուշարձանի:

Ալիշանի «Այրարատում»5 բեր- ված է «Ղորղան կամ Գուրղան» տեղանունը, սակայն դարձյալ չկա հիշատա- կություն եկեղեցու մասին: Հիշատակություն չկա նաեւ Ֆ. ՊարրոտիԱրարա- տի վերելքի (այդ թվում Ակոռիի Սբ. Հակոբ վանքի) մանրամասն նկարագ- րության մեջ6, որը, թերեւս, բացատրելի է, քանի որ նրանք լեռանը մոտեցել են Ակոռիից եւ ոչ թե արեւմուտքից:
Նշենք, որ այս եկեղեցուց 20 կմ հյուսիսԱրաքսի մոտակայքում, գտնվում է Ցոլակերտը հայկական քրիստոնեական ամենավաղIV–V դդ.7 հուշար- ձաններից մեկը: Տպավորությունն այն է, որ կառույցը իրականացված մեծաչափ սրբատաշ կարմրագույն քարերով, հայկական վաղ միջնադարյան (V–VI դդ.) միանավ բազիլիկ է արեւելյան կողմից աբսիդով: Այն խիստ ավերակ վիճակում է:

1 Վահագն Գուրզադյանը Սվիր Աարսեթի (Քեմբրիջի համալսարան) ընկերակցությամբ օգոստոսի 7–10-ը գտնվում էր այդ տարածքում անսպասելիորեն մուտքի բացառիկ արտոնու- թյուն ստանալով տեղի իշխանություններից: Օգոստոսի 10-ին Վահագն Գուրզադյանը հասավ Արարատի գագաթը, տեղաբնակ քուրդ ուղեկցորդի հետ (Աարսեթը մնաց 3850 մ բարձրության վրա)կրկնելով Պարրոտ-Աբովյան անդրանիկ վերելքի (1829 թ.) ուղին: 2 Նկարագրությունը եւ լուսանկարները Վահագն Գուրզադյանի, իսկ հուշարձանի բնութա- գրումը եւ ժամանակի թվագրումը` Վարազդատ Հարությունյանի:

loading...