Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում․ «Հրապարակ»

Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում․ «Հրապարակ»
Նոյեմբեր 12 09:26 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ և ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, և այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։ Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է և´ պաշտոնյաներին, և´ պատգամավորներին։ Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի։»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

loading...