Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից
Նոյեմբեր 12 00:08 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այս պաշտոնում նշանակվել էր 2019 թ. ապրիլի 4-ին։

Նշենք, որ համապատասխան գրառում է իր ֆեյսբուքյան էջում արել նաև Աննա Վարդապետյանը։

loading...